Խաղաթղթավար (շաֆլեր) - 08:00 - 16:00
Evolution
Posted: January 24, 2025
Interested in this position?
Create a free account to apply with AI-powered matching
Required Skills
Job Description
Evolution-ը առցանց խաղերի համար նորարարական ծրագրային լուծումների համաշխարհային առաջատարն է, որտեղ աշխատում են ավելի քան 80 ազգությունների ավելի քան 13,000 աշխատողներ (EVOlutioneers) ավելի քան 20 քաղաքներում: Evolution-ը մշակում, արտադրում, վաճառում և լիցենզավորում է լայվ-խաղատան և խաղային ավտոմատների լիովին ինտեգրված B2B լուծումներ խաղային օպերատորների համար: Ընկերությունը հիմնադրվել է 2006-ին, իսկ 2015 թվականից Nasdaq Nordic-ի ցուցակում է:
 
 
 
• Անհրաժեշտության դեպքում խառնել և փոխել խաղասեղանների քարտերը;
• Կարգավորել և վերահսկողության տակ պահել գույքը, որտեղ պահվում են խաղաքարտերը, սեղանների համար նախատեսված սարքավորումները, ինչպես նաև առնչվող այլ փաստաթղթեր:
• Աշխատանքային գրաֆիկը՝ առավոտյան 8:00-16:00
• Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն;
• Տարբեր հերթափոխերով աշխատելու ճկունություն;
• Մանրուքներին ուշադրություն դարձնելու ունակություն;
• Աշխատանքին դրական տրամադրվածություն;
• Պատասխանատվություն և նվիրվածություն թե՛ աշխատանքի, թե՛ գործընկերների հանդեպ;
• Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
 
• Մենք առաջարկում ենք:
• մրցակցային աշխատավարձ,
• մեր կողմից վճարվող ուսուցում մեր Ակադեմիայում,
• մեր կողմից վճարվող ընդմիջման ժամանակահատված,
• անգլերենի անվճար դասընթացներ;
• մարզադահլիճով և ճաշարանով համալրված աշխատավայր,
• աշխատանքային ճկուն գրաֆիկ,
• գերժամանակակից հեռարձակման ստուդիայում աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորություն,
• մասնագիտական և անհատական զարգացման հնարավորություններ` փորձի փոխանակման օրեր, դիմահարդարման դասընթացներ և այլն,
• կարիերայի աճի հնարավորություն,
• նախնական աշխատանքային փորձի անհրաժեշտության բացակայություն,
• Ձեր կողմից նոր աշխատակիցների առաջադրման դեպքում պարգևավճարներ,
• առողջության ապահովագրության փաթեթ,
• արտոնության քարտ։